ՀՀ Նախագահը և եվրոպացի դիվանագետները մտքեր են փոխանակել` ճաշի սեղանի շուրջ
Դեկտեմբեր 15, 2009թ. 17:01
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային ճաշ է ունեցել Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպանների եւ Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հետ:
Հանրապետության Նախագահը եւ եվրոպացի դիվանագետները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության ընդլայնվող օրակարգի շուրջ, ամփոփել են անցած տարվա արդյունքները, ինչպես նաեւ խոսել են հետագա անելիքների մասին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
ArmAr.am












