Գլխավոր » Լրահոս

Աբխազիայի անկախությունը ճանաչեց ևս մեկ երկիր

Դեկտեմբեր 15, 2009թ. 19:19

Մինչ օրս Աբխազիայի անկախությունը պաշտոնապես ճանաչել էին միայն  Ռուսաստանը, Վենեսուելան ու Նիկարագուան: Այս եռյակին, սակայն,  միացավ ևս մեկը` գաճաճ պետություն համարվող Նաուրուն: Եվ այսպես, արդեն չորրորդ պետությունն է, որ  ընդունում է Աբխազիայի անկախությունը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Աբխազիայի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Շամբան և Նաուրուի Հանրապետության արտաքին գործերի, արտաքին առևտրի և ֆինանսների նախարար Կիրեն Կեկեն համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն