Գլխավոր » Լրահոս

Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին

Դեկտեմբեր 16, 2009թ. 11:30

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին:

նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունեցել կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում՝ կազմակերպության 70 անդամների, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարը:

Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:

Համաժողովի շրջանակներում ՀՀ արտգործնախարարը հանդիպել է նաեւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի, Մարոկոյի ԱԳ նախարար Ֆասի Ֆիհրի, Կամբոջայի արտգործնախարար Նամհոնգ Հոռի եւ Ֆրանսիայի Նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ:

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարարը վերադարձել է Երեւան:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն