Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

«Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում»

Դեկտեմբեր 16, 2009թ. 13:18

комитасԴեկտեմբերի 15-ին հնդկահայերը տոնախմբեցին Մեծն Կոմիտասի 140-ամյակը, որը  տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճում:

Դահլիճի հանդիասավոր վերաբացումը կատարվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանի և Հնդկաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանի կողմից:

Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական գրական-երաժշտական ծրագիրը պատրաստել էին Մարդասիրական ճեմարանի ուսուցչուհիներ Նախշուն Դուրգարյանը և Անժելա Մանուկյանը:

Կոմիտասի գործերի կատարմամբ հանդես եկան ճեմարանի սաները` հիացմունք պատճառելով հյուրերին:

Ներկաներին իր խոսքը  ուղղեց Հայր Խորեն Հովհաննիսյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբը կարևորելով Կոմիտասի անգնահատելի ավանդը հայ հոգևոր մշակութային ժառանգության մեջ` ի մասնավորի ասաց. «…Կոմիտաս լսելիս անհավատը բարեպաշտ է դառնում: Ով սեր չունի հոգում, Կոմիտաս լսելիս սիրահարվում ու Սոնա յար է երգում: Կոմիտաս լսելիս տարագիր հայը կռունկի թևերով տունդարձի ճամփան է բռնում: Կոմիտաս լսելիս մշակն էլ իր քրտինքը խառնում է հողին, որ ցորենհացը ամբարը լցվի»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն