Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ցավալի անիրազեկություն` Մշակույթի նախարարությունից մինչև ԱԳՆ…

Դեկտեմբեր 16, 2009թ. 16:44

JUGHA11-150x120Հինգ տարի առաջ` դեկտեմբերի 15-ին, հիմնահատակ կործանվեց Զուղայի հին հայկական գերեզմանատունը,  և բարբարոս ադրբեջանցին առ այսօր պատասխան չի տվել իր իրականացրած ոճրագործության համար:

Իսկ մենք` մեր պատկան մարմիննե՞րն, ինչ են անում բարբարոսին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, չէ՞ որ կատարվածը հանցագործություն է ու պետք է պատժվի:

ArmAr.am-ի լրագրողը` խնդրով մտահոգ, հարց ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանը. կատարված բարբարոսությունից հինգ տարի անց նախարարությունը  չի՞ պատրաստվում կոնկրետ քայլեր ձեռնարկել` Եվրոպայի միջազգային դատարան հայց ներկայացնել Ջուղայի խաչքարերի ջարդարար Ադրբեջանի դեմ:

ՀՀ մշակույթի նախարարի մամլո քարտուղար Մարգարիտ Գրիգորյանը պատասխանեց, որ ՀՀ մշակույթի նախարարությունը միջազգային այցերի ընթացքում  բազմիցս բարձրաձայնել է այդ խնդրի մասին. «Նախարարությունն այն ինչ  հնարավոր է անել այդ ուղղությամբ, այսինքն՝ միջազգային հանրությանն այդ խնդիրը ներկայացնելը, անում է»,- նշեց Մ. Գրիգորյանը։ Պարզվեց, սակայն, որ ամենից կարևոր գործը չի արվել և ոչ էլ ցանկություն կա անելու, որովհետև հիշյալ գերատեսչության աշխատակցի փոխանցմամբ` միջազգային դատարանին հայց ներկայացնելն արդեն իրենց գործը չէ և որ դրանով պետք է զբաղվի արտգործնախարարությունը, կամ էլ միջազգային գերատեսչությունները (՞)…

Հետևելով Մշակույթի նախարարի մամլո քարտուղարի խորհրդին՝ դիմեցինք ՀՀ արտգործնախարարություն։  Պարզվեց, որ մեր այս հարցին այստեղ ոչ ոք «իրավասու» չէ  պատասխանել, իսկ միակ իրավասու անձը` ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապերի բաժնի վարիչի պաշտոնակատար Տիգրան Բալայանն է, որ` ԱԳՆ աշխատակցի փոխանցմամբ` նախարարի հետ գտնվում է Փարիզ-Հայաստան ճանապարհին ու դեռ տեղ չի հասել…

Ինչևէ. ցավալին այն է, որ այս երկու գերատեսչություններից և ոչ մեկում խնդրի առնչությամբ մեզ ոչ մի լուրջ պատասխան  չկարողացան տալ:

Հ .Գ.ԱԳՆ պատվիրակությանը մաղթենք փափուկ վայրէջք և հուսանք, որ մեր հարցի հանգամանալից ու սպառիչ պատասխանը Տիգրան Բալայանից վաղն անպայման կստանանք։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն