Եփած հավի ծիծաղն էլ կգա
Ադրբեջանցիների մոտ սովորույթի ուժը շա~տ մեծ է։ Որ նրանք պատմությունը կեղծելու մեծ վարպետ են, դրանում համոզվել են բոլորը։ Սակայն հիմա էլ փորձում են կեղծել բոլորի աչքի առջև տեղի ունեցած մի իրողություն՝ Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները փայլուն ցուցանիշ գրանցեցին։ Հայերիս հաղթանակը, ինչպես և սպասվում էր, բոլորովին դուր չի եկել ադրբեջանցիներին, որոնք վերոնշյալ առաջնությունում միայն 94 կգ քաշային կարգում կարողացան մեդալ նվաճել և 10 երկրների շարքում գրավել 8-րդ հորիզոնականը։ Ու հիմա սրանք կոկորդները պատռելով աշխարհին ուզում են համոզել, որ չնայած թիմային հաշվարկում իրենք 8-րդն են, սակայն հավաքած միավորների քանակով՝ 4-րդ տեղում են։ Ամեն գնով հայերիս հասնելու ու անցնելու մոլուցքը ադրբեջանցիներին հասցրել է այն վիճակի,որ այնպիսի շինծու տեղեկություններ են տարածում, որից անգամ եփած հավի ծիծաղը կգա։ Իսկ նման ապատեղեկատվության պատճառը պարզից էլ պարզ է. դա հայ ծանրամարտիկների հաղթարշավն է Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում, միջազգային մրցաշարերում։ ՀՀ սպորտի նախարարության մամլո քարտուղար Յուրա Ալեքսանյանը նշեց, որ թիմային պայքարում՝ կանանց և տղամարդկանց առաջնությունների հաշվարկով, ՀՀ հավաքականը 4-րդ տեղում էր, բայց կանանց մրցաշարում հայ ծանրորդուհիներն արժանացան բրոնզե մեդալի։ Ադրբեջանցիների հաջողություններն այդ առաջնությունում չնչին էին. նրանց հաջողվեց ընդամենը` մեկ արծաթե մեդալ նվաճել, մնացած քաշային կարգերում նրանք հիմնականում եզրափակում էին մրցանակային աղյուսակը։ Յուրա Ալեքսանյանի խոսքով` 2012թ. կայանալիք օլիմպիական խաղերում ծանրամարտիկների մեր թիմը կմասնակցի իր ամբողջ կազմով։ Առաջիկա օլիմպիադայում հայ մարզիկների հաջողություններն ավելի ակնառու կլինեն, քանի որ.«Գերծանր քաշային կարգում ծագող աստղ ունենք՝ աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնությունների բացահայտ առաջատար, արարատցի մարզիկ Ռուբեն Ալեքսանյանը, ով առաջիկա օլիմպիադայում մեր երկրին անպայման ոսկե մեդալներ կպարգևի»։ ՀՀ սպորտի նախարարության մամլո քարտուղարն ընդգծեց, որ Հայասատանը` ի տարբերություն Ադրբեջանի, կեղծ տվյալներ, թվեր ու փաստեր հրապարակելու անհարժեշտություն չունի, իսկ մեր մարզիչներն աշխատում են բարձրակարգ մարզիկներ պատրաստել, ովքեր իրենց բարձ կարգը հաստատում են մրցելույթներով, այլ ոչ թե այս ու այնտեղ գլուխ գովելով։ «Վերջին 10-ը տարիների ընթացքում մեր ծանրամարտիկների մրցելույթներն ապացուցում են այն փաստը, որ Հայաստանի ծանրորդները բացահայտ առավելություն ունենա տարածաշանի երկրների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի ու Իրանի մարզիկների նկատմամբ»,- ընդգծեց Յու. Ալեքսանյանը։ Arm.Ar.am












