Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Հայաստանին եւ հայ մշակույթին նվիրված երեկո Ռուսթավիում

Դեկտեմբեր 16, 2009թ. 19:00

Ս.թ. դեկտեմբերի 15-ին Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության Ռուսթավիի ներկայացուցչության նախաձեռնությամբ եւ Վրաստանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ Ռուսթավիի

4-րդ հանրային միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել Հայաստանին եւ հայ մշակույթին նվիրված երեկո Վրաստանում բնակվող ժողովուրդների բարեկամությանը նվիրված փառատոնի շրջանակներում :

Դպրոցի վրաց աշակերտները կատարել են Սայաթ-Նովայի, Թումանյանի ստեղծագործությունները, ներկայացրել հայ ժողովրդի պատմության էջերը: Երեկոյի մասնակիցները դիտել են Հայաստանի եւ ականավոր հայորդիների մասին պատմող տեսանյութեր:

Միջոցառմանը մասնակցել են Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Ռուսթավիի քաղաքային իշխանությունների ղեկավարներ, հասարակության ներկայացուցիչներ:

Ելույթ ունեցողները նշել են, որ նման միջոցառումները, որոնք ժողովրդական դիվանագիտության լավագույն դրսեւորումներից են, ավելի են մերձեցնում մեր պետություններն ու ժողովուրդները, մեծապես նպաստում հայ-վրացական բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդմանը:

Ռուսթավցիների հյուրն էին նաեւ Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի դերասանները, 104-րդ հայկական դպրոցի պարախումբը:


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն