Ռազմատեխնիկական հարցերի քննարկում կառավարությունում
Դեկտեմբեր 16, 2009թ. 19:40
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական մասի նախագահ Կոնստանտին Բիրյուլինին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակիցները քննարկել են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
ArmAr.am












