Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ադրբեջանը 1992-94թթ. Արցախի դեմ պատերազմի ելավ վարձկանների հզոր քանակությամբ

Դեկտեմբեր 17, 2009թ. 11:42

azerՀամաձայն ԼՂՀ ՊՆ կողմից տրամադրված տվյալների և փաստաթղթերի, 1992-94թթ. Ադրբեջանի ղեկավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար ներգրավել է օտարերկրյա վարձկանների մի նշանակալից քանակություն:

Ամենախոշոր և արժեքավոր խմբավորումը` սեփական կենտրոնացված հրամանատարությամբ, կազմում էին վարձկանները Աֆղանսատնից, որոնց քանակը տատանվում էր 1500 մարդու սահմաններում: Նրանք օգտագործվում էին բոլոր ուղղություններով.

ա. դիվերսիոն-հետախուզական օպերացիաներ իրականցնելու համար.

բ.առաջային գծում` որպես գրոհային ջոկատներ.

գ.ադրբեջանական զորամասերի թիկունքում` որպես արգելաակող ջոկատներ:

Մինչ ռազմական գործողությունների գոտի փոխադրվելը, նրանք տեղակայվում էին Գերաք և Էրգի բնակավայրերում գտնվող ուսումնական ստորաբաժանումներում:

Աֆղանցիները հաշվառման էին կանգնում ԱՀ ԶՈՒ-ում` որպես հատուկ զորակազմ: Զորամասերում նրանք հայտնի էին որպես «Ա» խումբ: Ռազմական գործողությունների ընթացքում նրանք կռվում էին իրենց սեփական առանձին ստորաբաժանումների կազմում: Աֆղանցիներից կազմավորվեց նաև առանձին հրետանային գունդ: Յուրաքանչյուր խմբին հատկացված էր 1-2 թարգմանիչ: Մոջահեդներն օգտվում էին հատուկ արտոնություններից` նրանց տրվում էր լրացուցիչ սննդամթերք, զենք և տեխնիկական միջոցներ: Զինադադարի մասին համաձայնագիրը ստորագրելուց հետո, 1994թ. օգոստոս-սեպտեմ բեր ամիսների ընթացքում, աֆղան վարձկանները Իրանի տարածքով դուրս բերվեցին Ադրբեջանից:

1992-1993թթ. Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցել է շուրջ 200 չեչեն վարձկան, նրանց թվում նաև Շամիլ Բասաևը:

Չեչենները գործում էին Մարտակերտի ուղղությամբ և հիմնականում լուծում էին դիվերսիոնհետախուզական բնույթի խնդիրներ:

Ռուս և ուկրաինացի վարձկանները, ռազմական գործողությունների ողջ ընթացքում, ծառայում էին Ադրբեջանի բոլոր տեսակի զորքերում: 1994թ. հունվար-փետրվար ամիսներին ՌԴ-ից և Ուկրաինայից ԱՀ ժամանեց վարձկանների մի մեծ խումբ, որոնց ուժերով ենթադրվում էր իրականացնել օդային-դիվերսիոն, այսպես կոչված,  «Էդելվեյս» օպերացիան: Ադրբեջանական բանակում վարձկան ծառայած ռուսների և ուկրաինացիների ընդհանուր քանակությունը կազմում էր մինչև 5000 մարդ:

Այս համատեքստում վարձկաններ պետք է համարել նաև թուրք խորհրդատուների և մասնագետների մեծ խումբը, որն այն ժամանակ գտնվում էր Ադրբեջանի ղեկավարության տրամադրության տակ:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն