Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն

Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթը կայցելի հայ խաղաղապահներին

Դեկտեմբեր 17, 2009թ. 10:00

Այսօր Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոհեն Շմիդթը կայցելի ISAF՝ International Security Assistance Force-շրջանակում խաղաղապահ առաքելության պատրաստվող հայկական զորախմբին։ Այցելությունը հնարավորություն կընձեռի ծանոթանալու հայկական խաղաղապահ ուժերին և ընդգծելու Հայաստանի՝ ISAF-շրջանակում գործադրվող ջանքերի կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից:

Աֆղանստանում իր խաղաղապահ առաքելությունն սկսելուց առաջ հայկական զորախումբը Գերմանիայում կանցնի երեքշաբաթյա պատրաստություն։

Դեսպան Շմիդթը հայկական զորախմբին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներին վերջիններիս Գերմանիա մեկնումից առաջ՝ հունվար ամսին, կհյուրընկալի «հրաժեշտի երեկոյի» շրջանակում։

ISAF շրջանակում գերմանական հրամանատարության ներքո ընթանալիք հայկական խաղաղապահ առաքելությունը մասն է կազմում Գերմանիայի հետ անվտանգության քաղաքականության ոլորտում սերտ համագործակցության, որը, սակայն, չի սահմանափակվում կրթական և վերապատրաստական սեկտորով միայն:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն