Գլխավոր » Լրահոս

Եվրոպայի հայերի համագումարը` Քյոլնում

Դեկտեմբեր 17, 2009թ. 12:00

Գերմանիայի Քյոլն քաղաքում դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Եվրոպայի Հայերի Համագումար»-ի ընդհանուր ժողովը: Համաժողովում մասնակցել են Եվրոպական երկրներից ժամանած կազմակերպությունների լիազոր ներկայացուցիչներ եւ անհատ անդամներ: Համագումարը քննարկել է ԵՀՀ-ի կանոնադրական եւ կազմակերպչական հարցերը, հաստատել առաջարկված համապատասխան լուծումներն ու կառույցային բարեփոխումները:

Համագումարը հինգ հիմնական եւ երկու անձնափոխանորդ կազմով ընտրել է նոր Գերագույն խորհուրդ` Կարո Հակոբյանի նախագահությամբ, Գերագույն խորհուրդը ղեկավարելու է ԵՀՀ-ի ապագա գործունեությունը: Ընտրվել են տեղական եւ աշխատանքային հանձնախմբեր եւ մարմիններ:

Ընդհանուր ժողովը քննարկել է Սփյուռքահայության` հատկապես Եվրոպական ցամաքամասում բնակվող հայության խնդիրները, նրան հուզող հարցերն ու առկա մարտահրավերները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն