Գլխավոր » Լրահոս

Ջիվան Գասպարյանը խաղաղության կողմակից է

Սեպտեմբեր 2, 2009թ. 13:16

Խաղաղության երաժշտական փառատոնին մասնակցելու նպատակով Թուրքիայում  գտնվող հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը թուրքական լրատվամիջոցներին տված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ինքը խաղաղության կողմնակից է: Նա ասել է. «Ես այսօր շատ մեծ երջանկություն եմ ապրում: Այդ երջանկությունը կապված է ինչպես խաղաղության համերգին մասնակցելու, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի նախագահների միջև սկսվող նոր բանակցային գործընթավի համար»: Երաժիշտը կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկա կլինի Թուրքիայում կայանալիք ֆուտբոլային խաղին:

Ըստ Ջիվան Գասպարյանի, երկու երկրները իրենց խնդիրները պետք է լուծեն միայն խաղաղ ճանապարհով:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`