Գլխավոր » Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Իրան. ԱՄՆ-ի նոր սահմանափակումները դժվարություններ չեն հարուցելու

Դեկտեմբեր 17, 2009թ. 17:31

94Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն Իրանի դեմ նոր սահմանափակումների օրինագիծ է հաստատել, համաձայն որի` պատժամիջոցներ են կիրառվելու օտարերկրյա այն ընկերությունները դեմ, որոնք բենզին են արտահանում Իրան կամ որեւէ կերպ նպաստում  այդ գործընթացնին ` տեղափոխում,  արտադրության կազմակերպում և այլն: ԱՄՆ օրենսդիրներն ընդգծում են, որ հաստատված օրինագիծն ուղղված է Իրանի միջուկային ծրագրերի կասեցմանը, որոնք միտված են միջուկային զենք արտադրելուն: Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փըլեսին նշել է. «Իրանի միջուկային զենք արտադրելու գործընթացը կասեցնելու նպատակով, մենք պետք է գործի դնենք մեր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները` դիվանագիտությունից մինչեւ տնտեսական սահմանափակումներ»:

Իրանը թեեւ աշխարհի մակարդակով զբաղեցնում է նավթարդյունահանության ոլորտում 4-րդ հորիզոնականը, սակայն բենզինի պահանջարկի 40 տոկոսը բավարարում է ներմուծումների հաշվին, որը հիմնականում ապահովում են 5 եվրոպական եւ մեկ հնդկական ընկերություններ:

Նշենք, որ օրինագծի հաստատման լուրը տարածվելուց անմիջապես հետո, Իրանի նավթարդյունաբերության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաններից Հոջաթոլլահ Ղանիմի‎‎‎‎‎‎‎ֆարդը հայտարարել է, թե այն որեւէ դժվարություն չի հարուցի Իրանի համար, քանզի բենզին ներմուծելու բազմաթիվ տարբերակներ ունի: Ավելին, դեռևս ընթացիկ հոկտեմբերին, Իրանի նավթարդյունաբերության նախարարը հայտարարել է, որ Վենեսուելայից բենզին ներկրելու շուրջ հանաձայնություն է ձեռք բերվել:

Անդրադառնալով խնդրո առարկա օրինագծին նշենք, որ այն գործնականում 1996թ. օգոստոսին Կոնգրեսում հաստատած դ’ Ամաթոյի օրենքի ընդլայնումն է, ըստ որի` ոչ ամերիկյան այն ընկերությունները, որոնք Իրանի նավթի եւ գազի ոլորտներում տարեկան ավելի քան 20 միլոն դոլար ներդրում կկատարեն, Միացյալ Նահանգները դրանց դեմ կկիրառի պատժամիջոցներ: Խնդրո առարկա  օրենքն  արժանացավ եվրոպական եւ ասիական խոշոր երկրների բուռն քննադատություններին: Նրանք շեշտում էին, որ Վաշինգտոնը ձգտում է իր երկրի օրենքները պարտադրել աշխարին: Ավելին, եվրոպական եւ ասիական երկրների որոշ, ընդ որում, խոշոր ընկերություններ, անտեսելով այդ օրենքը բավական լուրջ ներդրումներ են կատարել Իրանում, բայց եւ այնպես այդ օրենքի բացասական ազդեցությունն զգալի է` քանզի ստորագրված բազմաթիվ պայմանագրեր հնարավոր պատժամիջոցներից խուսափելու նպատակով` կյանքի չեն կոչվել:

Ըստ երևեւյթին, ԱՄՆ Պետքարտուղարությունն այժմ էլ այդօրինակ  քննադատությունների առարկա դառնալուց մտավախություն ունի: Ինչպես նշում է ամերիկյան (www.radiofarda.com, դեկտեմբերի,2009թ.) կայքը, փոխպետքարտուղար Ջեյմս Սթեյնբերգը Սենատի արտաքին հարցերի կոմիտեին հղած նամակում նշել է, որ Միացյալ Նահանգները մեծացրել է իր դիվանագիտական ջանքերը , որպեսզի միջազգային հանրությունը սաստկացնի Իրանի վրա գործադրվող ճնշումները: Միաժամանակ մտահոգություն է հայտնել, որ բենզինի սահամանափակումների օրենքը կարող է ապարդյուն դարձնել այդ ջանքերը: Ուստի, կարելի է ենթադրել, որ ԱՄՆ գործադիրը կարող է  չշտապել այդ օրենքը կյանքի կոչելու:

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ


Դիտել Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն