Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրք-քրդական հարաբերություններ. ականը տրորված է

Դեկտեմբեր 17, 2009թ. 17:41

bashir_atalay_120294311Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն այսօր իր ղեկավարած գերատեսչութունում մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է Թուրքայի ուժային կառույցների գործունեությունը` կապված վերջին օրերի զանգվածային բախումների հետ:

Ըստ թուրքական «Zaman» օրաթերթի` Բեշիր Աթալայը վերահաստատել է քրդական ազգային փոքրամասնության հետ առկա խնդիրները «Ազգային միասնության և եղբայրության» ճանապարհով հարթելու թուրքական կառավարության վճռականությունը: Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայի տարբեր բնակավայրերում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին և փողոցային մարտերին` Թուրքիայի ոստիկանապետն իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ թուրքական լրատվամիջոցները չափազանցված են ներկայացնում զանգվածային այդ բախումները:

«Նոյեմբերի 20-ից մինչև օրս Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 1562 մարդ, որոնցից 363 կանգնեցվել է դատարանի առաջ: Անհանգստանալու հարկ չկա: Մենք շատ լավ էլ գիտենք իրականում ինչ է կատարվում»,- ասել է Բեշիր Աթալայը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի կառավարությունում հրավիրվել էր քրդական հարցի վերաբերյալ խորհրդակցական ժողով, որը տևել էր 4 ժամ:  Խորհրդակցության ավարտից հետո Թայիփ Էրդողանի տարածած հաղորդագրությունում տեղեկացվում էր. «Ժողովում քննարկվել են ազգային անվտանգությանը և հասարակական կարգի պահպանմանն առնչվող վերջին շրջանի իրադարձությունները: Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը  դեկտեմբերի 17-ին հրավիրվելիք մամուլի ասուլիսի ժամանակ հանրությանը հանգամանորեն կտեղեկացնի մանրամասների մասին»:

Սովորաբար ականների հետ վարվում են սակրավորի պես ու վնասազերծում այն, կամ էլ տրորում են այն, պայթեցնում ու վտանգի ենթարկում իրենց: Շուրջ երեսուն տարի Թուրքիայում պայթյունավտանգ քրդական «ականը» սակրավորի պես (այլ կերպ ասած` ժողովրդավարությամբ) վնասազերծելու փոխարեն թուրքական կառավարությունը փորձում է «ականի» հարցը լուծել «տրորելով», ինչի արդյունքում պայթյուններն անխուսափելի են դառնում: Իսկ ահա Բեշիր Աթալայի հավաստիացումները, թե իրենք դրության տերն են, ընդամենը քարոզչական հնարք է, իրականությունն այլ է: Ականը տրորված է, պայթյունները շարունակվելու են: Միլիոնավոր քրդերի զայրույթը շարունակելու է կաթվածահար անել Թուրքիայի հասարակական անդորրը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն