Դարֆորն անկախություն է ստանալու՞
Դեկտեմբերի 15-ին Սուդանի մայրաքաղաք Խարտումում երկրի հարավի եւ հյուսիսի գլխավոր կուսակցությունների բանակցությունների արդյունքում, կողմերը համաձայնության են եկել Դարֆորում հանրաքվե անցկացելու շուրջ, ինչը կարող է հանգեցնել հարավի անկախությանը: Համաձայնությունը ձեռք է բերվել Դարֆորի գլխավոր կուսակցությունների առաջնորդների ձերբակալությունից շուրջ մեկ շաբաթ անց. կանխատեսվում է, որ այն կարող է առիթ հանդիսանալ նոր հուզումների ու իրավիճակի անկայունության:
Չորսօրյա բանակցությունները տեղի են ունեցել Սուդանի Ազգային կոնգրեսի առաջնորդ, երկրի նախագահ Օմար Ալ Բաշիրի և Սուդանի ազատագրական շարժման առաջնորդ Սավա Քեյիրի միջևւ: Թեեւ 2005թ. կողմերը խաղախության պայմանագիր են կնքել, սակայն բազմաթիվ հարցերում նրանց միջեւ առկա տարաձայնությունների պայմաններում հաստատված խաղաղությունը խիստ երերուն է:
Սուդանում քաղաքացիական պատերազմը սկսվել է 2003թ., երբ Դարֆորի աֆրիկյան ծագումով խիստ աղքատ քրիստոնյա բնակչությունն ապստամբեց ընդդեմ արաբ իշխանությունների` իրենց նկատմամբ վարած խտրական քաղաքականության: Իշխանությունների աջակցությունը վայելող արաբ զինված խմբերն ամենայն դաժանությամբ պատասխանեցին ապստամբներին, ինչը միջազգային հանրությունը, առաջին հերթին ԱՄՆ-ը որակեց որպես ցեղասպանություն: Սուդանում վեցամյա ներքին բախումների ընթացքում զոհվել են ,միջազգային տվյալներով` 300 հազար Դարֆորի աֆրիկյան ծագումով բնակիչ և ավելի քան 2 միլոնը դարձել փախստական, որոնք շատ վատ պայմաններում ապրում են փախստականների ճամբարներում:
Թեեւ Սուդանի կենտրոնական իշխանությունները հերքում են արաբ զինյալներին հովանավորելու փաստը, սակայն Հաագայի միջազգայն դատարանը Ալ Բաշիրին մեղադրելով մարդկության դեմ ոճրագործություն կատարելու համար, նրա նկատմամբ հետախուզություն է հայտարարել:
Ըստ էության, սա առաջին դեպքն է, որ իշխանության ղեկին գտնվող առաջնորդի նկատմամբ հետախուզում է հայտարարվում: Դա էր պատաճառը, որ ընթացիկ տարվա նոյեմբերին Ստամբուլում տեղի ունեցած Իսլամական համաժողով կազմակերպության գագաթնաժողովին Ալ- Բաշիրին հրավիրելու առնչությամբ` Եվրամությունը խիստ քննադատել էր Անկարային
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ












