Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Սերժ Սարգսյան. «Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է եւ պետք է դատապարտվի մարդկության կողմից»

Դեկտեմբեր 17, 2009թ. 18:22

Հոկտեմբերի 13-ին IAGS նախագահ Ուիլյամ Շաբասը բաց նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլին, որում ասվում էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը «անկողմնակալ հանձնաժողովի» աշխատանքի ելակետը պետք է լինի, այլ ոչ թե` հնարավոր եզրահանգումներից մեկը:

Եվ ահա Ցեղասպանություններ ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցությանն (IAGS) ուղղված պատասխան նամակում  Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գրում է` Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է եւ պետք է դատապարտվի մարդկության կողմից:

Հայաստանի նախագահը նամակում նշում է, որ հայ-թուրքական արձանագրություններով նախատեսված միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը հայ եւ թուրք ժողովուրդներին փոխվստահության եւ երկխոսության ընդհանուր ուղիներ գտնելու հնարավորություն կտա: Նա միաժամանակ ընդգծում է, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ կասկածի տակ են դրվում Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման փաստերը:

ՀՀ նախագահը IAGS նախագահին վստահեցնում է, որ միջկառավարական հանձնաժողովի ստեղծումը Հայոց ցեղասպանության փաստի քննարկում չի ենթադրում: «Դա պատմաբանների հանձնաժողով չէ, եւ Ցեղասպանության փաստը քննարկման առարկա չի կարող դառնալ այս հանձնաժողովում: Ես համաձայն եմ Ձեզ հետ, որ հանձնաժողովի աշխատանքի նպատակը պետք է լինի Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացումը», – ասվում է ՀՀ նախագահի նամակում:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն