ԱՄՆ եւ ՌԴ նախագահները նոր պայմանագիր չեն ստորագրի
Դեկտեմբեր 17, 2009թ. 18:31
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ այս շաբաթ Կոպենհագենում նախատեսված հանդիպման ընթացքում ԱՄՆ եւ ՌԴ նախագահները դժվար թե ստորագրեն միջուկային սպառազինությունների կրճատման մասին նոր պայմանագիրը,
Լավրովի խոսքերով` այն ավարտին հասցնելու համար հարկավոր է մեծ ծավալի տեխնիկական աշխատանք կատարել։
Նոր պայմանագիրը փոխարինելու է 1991 թվականին ստորագրված` ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին (START), որի գործողության ժամկետը մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ն էր։
ArmAr.am












