Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ Նախագահը և Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպանը խոսել են տարածաշրջանային զարգացումներից

Դեկտեմբեր 17, 2009թ. 18:42

MAR_5986 (2)Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է  դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների  զարգացմամբ: ՙՄենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական աշխուժացում՚,-ընդգծել է երկրի ղեկավարը:

Սերժ Սարգսյանի  համոզմամբ` ի լրումն երկկողմ հարաբերությունների, Հայաստանը եւ Դանիան փոխգործակցության տեսանելի հեռանկարներ ունեն նաեւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակում: Համաձայնելով Նախագահի հետ` դեսպանն ասել է, որ դա բխում է  իր երկրի կառավարության նպատակներից, որը լեհ-շվեդական այդ նախաձեռնության աջակիցներից մեկն է:

Ընդգծելով Դանիայի բարի կամքը եւ համակրանքը Հայաստանի նկատմամբ` դեսպան Միքայել Բորգ-Հանսենը շեշտել է երկկողմ հարաբերությունները գործնական քայլերով ամրապնդելու իրենց պատրաստակամությունը: Որպես  տնտեսության բնագավառում գործակցության հնարավոր ուղղություններ նա  նշել է գյուղատնտեսության, էներգետիկայի արդյունավետ կառավարման ու օգտագործման ոլորտները, որտեղ Դանիան մեծ փորձառություն ունի եւ կարող է օգտակար լինել:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Դանիայի հաջողությունները  տպավորիչ են, եւ մեր երկիրն անպայման կօգտվի նրա կուտակած փորձից:

Հանրապետության Նախագահը եւ նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ ընդգծել է Դանիայի հավասարակշիռ դիրքորոշումը մեր տարածաշրջանի խնդիրների նկատմամբ: Կողմերը համակարծիք են եղել, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն ճանապարհը երկխոսությունն


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն