Ստամբուլի Հայոց պատրիարքարանը պատրաստվում է ընտրությունների
Դեկտեմբեր 17, 2009թ. 19:52
Մարմարա» օրաթերթը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին Հայոց պատրիարքական ընտրությունը նախապատրաստող մարմինը Ստամբուլի հայոց պատրիարքարանում գումարել է իր անդրանիկ ժողովը եւ պարտականությունների բաշխում է կատարել:
Փոփոխություն է կատարվել հանձնախմբի կազմում. հրաժարական ներկայացրած Մաշտոց քահանա Գալփաքչյանի եւ Պարոն Նալբանդի փոխարեն հանձնախմբի կազմում ընդգրկվել են Խաչիկ Չանելը եւ Դավիթ Դալմաղը: Նրանց է միացել նաեւ փաստաբան Սեպուհ Ասլանգիլը: Մամուլի խոսնակ է նշանակվել Սեդրակ Դավուդհանը:
Դեկտեմբերի 21-ին կկայանա հաջորդ ժողովը, որին կմասնակցեն նաեւ լրագրողներ:
ArmAr.am












