Գլխավոր » Լրահոս

Տիգրան Սարգսյան. «Ցավոք, Վերահսկիչ պալատը մեզ ներկայացնում է տվյալներ, որոնք լուրջ խնդիրներ են մատնանշում»

Դեկտեմբեր 17, 2009թ. 20:28

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 853-Ն որոշման մեջ, որոշման  նախագծի  ընդունումը հիմնավորելով գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված եւ կարգավորման ենթակա միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Բովանդակային փոփոխություններ են կատարվել գնումների համակարգը կանոնավորող կարգերի մեջ, մի շարք դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ, սահմանվել է, որ հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի ղեկավարի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը:

Տիգրան Սարգսյան.«Նոր հայեցակարգը, որ մենք հաստատել ենք, ենթադրում է, որ նախարարությունների դերակատարությունը գնումների բոլոր գործընթացներում շեշտակիորեն ավելանում է: Գնումների գործակալությունն ընդամենը հարթակ է, որտեղ առաջարկը եւ պահանջարկը պետք  է իրար հանդիպեն, եւ այսուհետեւ ճիշտ ընտրության համար պատասխանատվությունն ընկնելու է նախարարությունների վրա: Նախարարություններն իրենք են սահմանում որակական չափանիշները, գնումներին ներկայացվող պահանջները, եւ իրենք էլ հնարավորություն ունեն վերահսկելու այս գործընթացը: Դրա համար պետք է խնդրեմ, որպեսզի այսուհետեւ ձեր անձնական հսկողության տակ պահեք գնումների գործընթացը: Ցավոք, Վերահսկիչ պալատը մեզ ներկայացնում է տվյալներ, որոնք լուրջ խնդիրներ են մատնանշում այստեղ: Մասնավորապես, մենք գնումների եղանակով ձեռք ենք բերում ապրանքներ եւ ծառայություններ, որոնք ավելի թանկ են, քան մեծածախ շուկայում առաջարկվող ապրանքների գները, ինչը խայտառակություն է: Ուղղակի, այդպիսի բան պետք է չլինի, եւ եթե նախարարները այս խնդիրը վերցնեն իրենց անմիջական վերահսկողության տակ, ես համոզված եմ, որ այսպիսի երեւույթներ այլեւս տեղ չեն գտնի մեր պրակտիկայում:

Փաստորեն, այս որոշումը նոր քայլ է: Մենք հստակեցնում ենք բոլոր գործընթացները, եւ բոլոր այն մտահոգությունները, որ ունեին մեր նախարարները, այս նախագծում հաշվի են առնվել: Այսինքն, այսուհետեւ լիակատար հնարավորություն է տրվում նախարարություններին վերահսկել այս գործընթացները», – ասել է կառավարության ղեկավարը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն