Նախագահը կոչումներ է շնորհել
Դեկտեմբեր 18, 2009թ. 08:30
Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–լեյտենանտ Գորիկ Հակոբյանին` գեներալ–գնդապետի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ–մայոր Ռոմիկ Հարությունյանին` գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ–մայոր Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
ArmAr.am












