«Հատիս»-ի մրցակիցը Օրենբուրգի «Նադեժդան» է
Դեկտեմբեր 18, 2009թ. 10:50
Արդեն որոշված է Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի մրցակիցը Եվրոպայի գավաթի 1/16-րդ եզրափակիչում։ Մեր բասկետբոլիստուհիները կխաղան Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի «Նադեժդա» թիմի հետ։
1/16-րդ եզրափակչի խաղերը տեղի կունենան հունվարի 7-ին։
Ռուսաստանի թիմին հաղթելու դեպքում մեր բասկետբոլիստուհիների մրցակիցը կլինի Իսպանիայի «Սարագոսա» և Ռումինիայի «Սֆինտու Գեորգե» թիմերի միջև կայանալիլ մրցամարտի հաղթողը։
ArmAr.am












