Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Կիպրացի հույները դատի են տալիս Թուրքիային

Դեկտեմբեր 18, 2009թ. 11:28

fileԿիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)`  պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած  նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk» լրատվական գործակալությունը:

Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող նշված հույների անունից հայցադիմումը ներկայացրել է Ահթան Չիմբիդիս անունով մի հույն փաստաբան: Նրա ձևակերպմամբ` 1974թ. թուրքերը Կիպրոսում խախտել են մարդու իրավունքները` օգտագործելով ամերիկյան զենքեր: Չիմբիդիսը կապ է հաստատել Կիպրոսի հույների հետ, որպեսզի նրանք ևս մասնակցեն այդ դատական գործընթացին, քանի որ, ըստ նրա, դա համահունական դատավարություն է:

Նշենք, որ Կիպրոս կղզու հյուսիսային հատվածում բնակվող թուրքերի ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու զավթեց կղզու տարածքի 40 տոկոսը: 200.000 կիպրացի հույներ վտարվեցին իրենց տներից, եղան բազմաթիվ մարդկային զոհեր, ահռելի նյութական կորուստներ, տնտեսական անկում, խեղված ճակատագրեր:

Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն այժմ ճանաչված է միայն Անկարայի կողմից:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն