Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստան
Դեկտեմբեր 18, 2009թ. 12:00
Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները։
Ղազախստանը 2010 թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը:
ArmAr. am












