Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Անսպասելի զարգացումներ Թուրքիայի խորհրդարանում

Դեկտեմբեր 18, 2009թ. 14:22

ADM11_wa_298196023Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը» մեջլիսում ներկայացված էր 21 պատգամավորով: Դատարանի վճռով կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ու «ԺՀԿ»-ական պատգամավոր Այսել Թուղլուքը զրկվել էին պատգամավորական մանդատից: Մնացած 19 խորհրդարանականներն ակամա հայտնվում էին անկախ պատգամավորների կարգավիճակում: Սակայն կուսակցությունը փակվելուն պես վերջիններս որոշում էին ընդունել հրաժարվել իրենց մանդատներից:

«CnnTurk» լրատվական կայքի տեղեկացմամբ, սակայն, խմբակային այդ հրաժարականի հաստատումը հարցականի տակ է հայտնվել: Բանն այն է, որ պատգամավորների ներկայացրած հրաժարականն ընդունվում է միայն այն դեպքում, երբ մեջլիսի Գլխավոր խորհրդի բացարձակ մեծամասնությունը կողմ է քվերակում դրան: Մինչդեռ իրավիճակն այս պահին անորոշ է: Խորհրդարանական ուժերից մեկը` ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը, հայտարարել է, որ կողմ է քվեարկելու ներկայացված հրաժարականներին: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն էլ դեռ չի հայտնել իր դիրքորոշման մասին: Հայտնի չէ նաև խորհրդարանական մեծամասնություն կազմող, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ) կուսակցության դիրքորոշումը, քանի որ ինչպես տեղեկացրել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը, «ԱԶԿ»-ում դեռ համապատասխան որոշում չի կայացվել:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն