Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Եխ-ն մեղադրում է Ադրբեջանին` լրագրողների դեմ իրականացվող բռնությունների մեջ

Դեկտեմբեր 18, 2009թ. 13:00

evroԵԽ-ն դեկտեմբերի 16-ին  բանաձև է ընդունել, որը վերնագրված է՝ «Արտահայտվելու ազատության իրավունքն Ադրբեջանում»: Այնտեղ շատ կոշտ գնահատականներ  են հնչում Ադրբեջանի դեմ` մի երկիր, ուր ոտնահարված է  խոսքի ազատությունը:

Նշյալ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանականների մեծեմասնության նախաձեռնությամբ։ Փաստաթղթի համար հիմք են հանդիսացել այն հաշվետվությունները, որոնք կազմվել են  միջազգային կազմակերպությունների կողմից՝ այդ երկրում  լրատվամիջոցների  ներկայացուցիչներին ճնշելու ու վախեցնելու փաստերի հիման վրա։

ԵԽ-ն իր մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի ԶԼՄ-ների ազատության սահմանափակման, լրագրողների նկատմամբ դատական հետապնդումների,  ընդդիմադիր լրագրողներին  քրեական տարբեր մեղադրանքներով մեղադրելու փաստերի կապակցությամբ և Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել  անհապաղ ազատ արձակել բանտարկված լրագրողներին։

Փաստտաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները  պետք է վերջ տան լրագրողների նկատմամբ կիրառվող բռնություններին։
ԵԽ-ն նաև կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ թույլատրել FM, BBC, «Ամերիկայի ձայն», «Ազատություն» ռադիոկայանների  հեռարձակումը, որը դադարեցվել էր 2008թ. դեկտեմբերից։

«Բաքուն պետք է  կատարի այն պարտավորությունները, որ ստանձնել է «Եվրոպական հարևանություն», «Արևելյան համագործակցություն» ծրագրերի շրջանակներում», -ասված է փաստաթղթերում:

ԵԽ-ն միաժամանակ, կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին,  դեկտեմբերի 23-ին՝ քաղաքային իշխանությունների ընտրություններն անցկացնել արդար և ազատ, և ճնշումներ չգործադրել ընտրական գործընթացները մեկնաբանող լրատվամիջոցների վրա:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն