Գլխավոր » Լրահոս

Քրդական երգեր կատարող երախտապարտ հայ երգիչը

Օգոստոս 10, 2009թ. 21:40

Արամ Տիգրանի երգերը ծանոթ էին աշխարհի բոլոր քրդերին:
Հունաստանում 75 տարեկան հասակում մահացել է հայազգի երգիչ Արամ Տիգրանը: Նա ծնվել է 1934 թ., 1915 թ. ցեղասպանությունից փրկված և Դիարբեքիրից Սիրիայի Քամըշլը քաղաք գաղթած հայի ընտանիքում: Փոքր տարիքում սովորել է ուդ նվագել, իսկ ավելի ուշ սկսել է գրել երգեր` արաբերեն, հայերեն, քրդերեն ու թուրքերեն լեզուներով: 1966թ. բնակություն է հաստատել Երևանում և տասնութ տարի աշխատել Հայաստանի հանրային ռադիոյում: Վերջին տարիներին ապրում և ստեղծագործում էր Աթենքում: Հասցրել էր թողարկել 11 ձայնասկավառակ:
Այն հարցին, թե շատ լավ տիրապետելով մայրենի լեզվին, ինչու՞ է հիմնականում քրդերեն երգեր գրում ու կատարում, Արամ Տիգրանը պատասխանում է, որ   հայրն է իրեն նման խորհուրդ տվել` երգել քրդերեն ու նպաստել քրդական մշակույթի զարգացմանը, ինչն ամենևին ինքնանպատակ չէր: Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված այս հայ ընտանիքի զավակը  դա արել է ի նշան  երախտագիտության այն քուրդ ընտանիքի, որը 1915-ի դաժան կոտորածների ժամանակ  օգնել էր իր ընտանիքին ու փրկել թուրք ցեղասպանների ձեռքից:
Արամ Տիգրանի դին, իր իսկ կտակի համաձայն, հողին կհանձնվի նրա ծնողների ծննդավայրում` Դիարբեքիրում:


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`