Գլխավոր » Լրահոս

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ կառավարությունում

Դեկտեմբեր 18, 2009թ. 15:50

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդն ի գիտություն է ընդունել  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման  2009-2012 թթ. միջոցառումների  կատարման ընթացքի մասին խորհրդի  անդամների հաղորդումները, ինչպես նաեւ որոշվել է համաձայն  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ.  միջոցառումների  ծրագիրը հաստատելու մասին 2009 թ. հոկտեմբերի 8-ի N1272-Ն որոշման 5-րդ  կետի պահանջների` մինչեւ 2010 թվականի հունվարի վերջ ներկայացնել Հակակոռուպցիոն ռազմավարության  2009 թ. միջոցառումների իրականացման արդյունքները: Քննարկվել են ՀՀ քաղաքական գործունեության  թափանցիկության մասին  հայեցակարգի նախագիծը եւ դրա կիրարկումն ապահովող անհրաժեշտ քայլերի հիմնական դրույթները: Հանձնարարվել է Եվրամիության խորհրդատվական խմբի հետ եւս  մեկ անգամ անդրադառնալ հիշյալ  հայեցակարգի դրույթներին եւ դրանց հիման վրա առաջարկություններ ներկայացնել հետագա քայլերի վերաբերյալ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել են նաեւ  ՙԳՐԵԿՈ՚-ի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը:   Հանձնարարվել է վարչապետին ներկայացնել պարտավորությունների կատարման ժամանակացույց:

ArmaAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն