ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել
Դեկտեմբեր 18, 2009թ. 16:18
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորություններըª Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ Վրեժ Ժամհարյանը£












