Սպորտային օր` Ճեմարանում
Դեկտեմբեր 18, 2009թ. 16:24
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայոց Մարդասիրական ճեմարանում` Կալկաթայում, Հնդկաստանում, այս տարի ևս` ձմեռային արձակուրդների նախօրեին, մեծ խանդավառությամբ նշվեց սպորտային օրը:
Կազմված 4 խմբերն ավանդաբար կրում են Հայոց նահապետ Հայկի և նշանավոր հայ արքաներ Տիգրանի, Լևոնի և Տրդատի անունները:
Խմբակների մեջ աշակերտների հետ միասին ընդգրկված էին նաև ուսուցիչները: Խաղերի մեկնարկը ազդարարեց ճեմարանի նվագախումբը:
Ընդհանուր արդյունքներով հաղթող ճանաչվեց «Տրդատը»: Մրցանակներ եղան նաև կարգապահության և շարային քայլվածքի համար:
Ճեմարանի Տարվա լավագույն մարզիկ ճանաչվեց Հայկ Պողոսյանը:












