Գլխավոր » Լրահոս

Կաշառք` սեփականության վկայականի դիմաց

Դեկտեմբեր 18, 2009թ. 16:46

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ, ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել քաղաքացի Խաչատրյանը։ Նա հայտարարություն է տվել այն մասին, որ իրեն պատկանող` Նոր Նորք համայնքում գտնվող 26 քմ բնակտարածքի սեփականության վկայական ստանալու նպատակով դիմել է ՀՀ ԿԱ պետական կադաստրի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցներին, որոնք իրենից պահանջել են 2000 ԱՄՆ դոլար կաշառք։

Հիշյալ վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում քաղ. Խաչատրյանից 2000 դոլար կաշառքը ստանալուց հետո բռնվել են ՀՀ ԿԱ կադաստրի վերոնշյալ ստորաբաժանման առաջատար մասնագետ Աշոտ Հարությունյանը եւ նրա հետ հանցավոր համաձայնության եկած նույն բաժնի գլխավոր մասնագետ Արամ Աջաբխանյանը։ Վերջիններս բնակարանի հատակագիծը եւ մյուս փաստաթղթերը կազմելու հարցով նախապես պայմանավորվել են Նոր Նորքի թաղապետարանի զարգացման ծրագրերի, հողի սեփականության տնօրինման եւ բնակֆոնդի բաժնի պետ Սառա Ռուշանյանի հետ, որին ս.թ. փետրվարի 23-ին քաղ. Խաչատրյանից վերցրած 2000 ԱՄՆ դոլար կաշառքի գումարից պետք է տային 500 դոլարը։

Պարզվել է նաեւ, որ նույն շենքում 69 քմ մակերեսով բնակարանը սեփականաշնորհելու համար 2008թ.-ին Նոր Նորքի թաղապետարանի զարգացման ծրագրերի, հողի սեփականության տնօրինման եւ բնակֆոնդի բաժնի գլխավոր մասնագետ Գյուլնարա Մելքոնյանը սեփականության վկայականը անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման միջոցով տրամադրելու դիմաց պահանջել եւ քաղ. Ջուլհակյանից որպես կաշառք ստացել է 1500 ԱՄՆ դոլար։

Արմեն Սարգսյան


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն