Գյուլ-Շիմոն Պերես դռնփակ հանդիպում
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները, որոնք մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի երկրների համաժողովին:
Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ, Աբդուլլահ Գյուլ-Շիմոն Պերես դռնփակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Իսրայելի դադարեցնի բնակավայրերի ընդարձակումն ու նոր բնակավայրերի հիմնելը պաղեստինյան գրավյալ տարածքներում: Գյուլն Իսրայելի իր պաշտոնակցին առաջարկել է վերադառնալ 1967թ, իսրայելա-պաղեստինյան սահմաններին և ընդգծել, որ Անկարան ցանկանում է այդ երկու պետությունների խաղաղ գոյակցությունը:
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ թուրք հասարակությունը ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնք այդս պահին բավականին անհանգստացնող են:
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը կրկնել իր Գյուլին Իսրայելում հյուրընկալելու իր նախկին հրավերը:












