Հայաստանցիների 49,5 տոկոսը դեմ է հայ-թուրքական արձանագրություններին
Դեկտեմբեր 18, 2009թ. 17:23
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության` Հայաստանի 600 քաղաքացիների շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի բնակչության 49,5 տոկոսը դեմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրություններին, կողմ է 23,5 տոկոսը, մինչդեռ 27 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցին, թե ո՞րն է Սերժ Սարգսյանի կողմից արձանագրությունների նախաձեռնության հիմնական պատճառը, հարցման մասնակիցների 26,5 տոկոսը պատասխանել է` Հայաստանի տնտեսական վիճակի բարելավումը, 7,7 տոկոսը՝ տարածաշրջանում խաղաղության հաստատումը:
ArmAr.am












