Վարչապետը շնորհավորել է Ազգային անվտանգության ծառայողներին
Դեկտեմբեր 18, 2009թ. 18:51
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը:
Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին է հանձնել նախորդ օրը ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհված գեներալ-գնդապետի, իսկ ծառայության տնօրենի տեղակալներ Ռոմիկ Հարությունյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ-լեյտենանտի ուսադիրները: Վարչապետը նաեւ հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ աշխատակիներին շնորհված պետական բարձր պարգեւները:












