Գլխավոր » Լրահոս

«Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը և միմյանց»

Դեկտեմբեր 18, 2009թ. 18:50

Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի ՚Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի՚ գրքի շնորհանդեսը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում կարեւորել է գրքի վերահրատարակումը, նշել, որ միայն դպրոցական դասագրքերից սերտած «Պլպուլն Ավարայրի՚ ու «Մասիսու սարերն»-ը բավական են, որ Ալիշանը դասվի հայ մեծերի շարքը: Նա անդրադարձել է Ղեւոնդ Ալիշանի հայագիտությանը եւ աշխարհագրությանը նվիրված ժառանգությանը` հիշեցրել մեծն բանաստեղծի խոսքերը` «Շրջահայաց եղեք, սիրեցեք հայոց լեզուն, Հայաստան աշխարհը եւ միմյանց»:

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Նա պատրաստակամություն է  հայտնել աջակցել եւ հովանավորել հայ մշակույթի ու գրականության արժեքավոր ստեղծագործությունների հրատարակումը։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն