ԼՂՀ նախագահն այնքան էլ չի հավատում հայ-թուրքական հարաբերություններում` թուրքական կողմի անկեղծությանը
Սեպտեմբեր 2, 2009թ. 20:13
«Արցախի անկախության ճանաչումն անխուսափելի է, դա միայն ժամանակի խնդիր է»,- այսօր Արցախի անկախության օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահը վստահեցրել է, որ անկախության ճանաչումը չի կարող լինել նախկին Ինքնավար մարզի սահմաններում:
ԼՂՀ նախագահն այնքան էլ չի հավատում հայ-թուրքական հարաբերությունների հարցում թուրքական կողմի անկեղծությանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններում արձանագրված վերջին տեղաշարժերին` նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ դրանք միջազգային հանրությանը ևս մեկ հնարավորություն կտան գնահատելու, թե կողմերից ո՞վ է անկեղծորեն ձգտում եւ ո՞վ է ամեն կերպ փորձում խուսանավել հարաբերությունների հաստատման գործընթացից:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












