Կյանքն Ադրբեջանում, ըստ Ադրբեջանական մամուլի
Ոստիկանը սպանել է ոստիկանին
Ոստիկանության մայոր, ավագ օպերլիազոր Զ.Ալիևը դաժանաբար սպանել է ոստիկանության արագ արձագանքման գնդի աշխատակից սերժանտ Թ.Գաֆարովին: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնում:
Ի դեպ, Գաֆարովը Զ.Ալիևի քրոջ ամուսինն էր, որից միառժամանակ առաջ բաժանվել էր:
Բնակարանի հետ միասին այրվել է նաև տանտիրուհին
Բաքվում բնակելի շենքերից մեկում մի քանի օր առաջ հրդեհ է բռնկվել։ Հրշեջները տեղ են հասել «ճիշտ ժամանականին», երբ բնակարանն ամբողջությամբ այրվել էր։ Կայծկլտացող կրակները հանգցնելուց հետո բնակարանում հայտնաբերվել է 78-ամյա տան տիրուհու մոխրացած դին։
Երբ կյանքն անիմաստ է դառնում
Ադրբեջանական գյուղերից մեկի մոտ գտնվող ջրանցքում գտնվել է այդ գյուղի բնակիչներից մեկի՝ 1987թ. ծնված տղայի դին, ում հարազատներն անհետ կորած էին համարում։ Մահացած տղայի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախաքննության արդյունքներով՝ տղան ինքնասպան է եղել։
Դանակահարել է ինքն իրեն
Գյանջայում (Գանձակ) ապրող ադրբեջանիցին իր բնակարանում դանակի բազմաթիվ հարվածներով սպանել է ինքն իրեն։ Նշվում է, որ նա որպես պահակ աշխատել է տեղի մանկարպարտեզներից մեկում։ Ինքնասպանությունից առաջ նրան տեսնողները փաստել են, որ տղամարդը հարբած է եղել։ Անշուշտ, այս ինքնասպանության հիմքում ևս սոցիալական խնդիրներն են։
Սիրտը չդիմացավ
Դեկտեմբերի 17-ին բաքվեցի 18-ամյա պատանին հանկարծամահ է եղել։ Մահացածի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Պարզվել է, որ մահանալուց րոպեներ առաջ տղան էրոտիկ ֆիլմ է դիտել։ Նախաքննությամբ, որպես մահվան պատճառ առաջ է քաշվել այն, որ տղան հոգեբանորեն պատրաստ չի եղել նման ֆիլմ դիտելուն ու… սիրտը չի դիմացել։












