Թուրքիայի խորհրդարանի խոսնակը նախազգուշեցրել է քրդերին
Դեկտեմբեր 21, 2009թ. 09:30
Թուրքիայի ազգային ժողովի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը երեկ ելույթ ունենալով՝ վերջերս արգելված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորներին նախազգուշացրել է անհրաժեշտ դասեր քաղեր անցյալից։ «Եթե նրանք Թուրքիայում ուզում են քաղաքակնությամբ զբաղվել, եթե ուզում են ծառայել Թուրքիային ու թուրք ժողովրդին, պետք է սովորեն իրենց զսպել։ Եթե կուսակցության գործունեության հիմքում ինքնատիրապետումն ու ինքնազսպումը լինի, ապա հասարակությունը երբևէ չի մերժի այս կամ այն կուսակցության գոյությունը»,- ասել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։
Նշենք, որ փակված կուսակցության պատգամավորները որոշել էին վայր դնել մանդատները և դուրս գալ խորհրդարանից։ Սակայն նրանք փոխել են իրենց որոշումը և առայժմ կշարունակեն աշխատանքը խորհրդարանում։
ArmAr.am












