Գլխավոր » Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական

Ադրբեջանցիների ասացվածքները հայատյացությությունը փոխանցում են սերնդե-սերունդ

Դեկտեմբեր 21, 2009թ. 11:46

Jamalyan11-150x150Հարյուրամյակներով թուրքերի հետ հարաբերվելու կենսափորձը, թուրքի մասին պատկերացումները հայ էթնիկ հանրույթի հոգեկերտվածքում բյուրեղացել են մի շարք առողջ դիրքորոշումներում, որոնք կենցաղում դրսևորվում են ասացվածքների տեսքով: Վերջիններս հայության հոգեկերտվածքում ակամա ակտիվանում են ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումից հետո:

Հայերի մասին թուրքերի, այդ թվում և ադրբեջանցի թուրքերի մոտ առկա ագրեսիվ ասացվածքներն իրենցից ներկայացնում են ակնհայտ անհանդուրժողականություն, նախապաշարմունք սերմանող կարծրատիպեր: Մեզանում թուրքերի հանդեպ առկա ասացվածքներում չկա ագրեսիվնվաճողական, հարձակողական բովանդակություն: Ճիշտ հակառակը. այստեղ առկա է առողջ պաշտպանական դիրքորոշում: Հայության շրջանում թուրքի հանդեպ տարածված ասացվածքներն իրենցից ներկայացնում են թուրքի հարևանությամբ ապահով ապրելուն, նրա բռնության զոհի չվերածվելուն ուղղված հայության հարմարվողական ռազմավարություն: Հետևապես, նրանց հաճախակի հիշատակումը հայաստանյան հանրույթի շրջանում ձևավորում է ադրբեջանցու հանդեպ ոչ թե տոտալ ատելություն և անհանդուրժողականություն, այլ նրա պոտենցիալ բռնությանը հակազդելու առողջ պատրաստակամություն: Այսպես օրինակ. երբ մենք ասում ենք «թուրքը մնում է թուրք», ապա հասկանում ենք, որ թուրքը ամեն վայրկյան կարող է շինծու ժպիտներից անցնել բռնությունների, և ընդամենը: Այս ասացվածքով մենք թուրքերի հանդեպ տոտալ ատելություն չենք սերմանում, նրանց ոչնչացնելու դիրքորոշում չենք ձևավորում:

Իսկ ահա ադրբեջանցի թուրքերի մոտ տարածված է հետևյալ ասացվածքը «ՀասանՀասան բոյասան, էրմենին քյոքը քյասասան»` «ՀասանՀասան մեծացիր, հայի արմատը կտրի»: Նույնակա՞ն է, արդյոք, իր բովանդակությամբ այս ասացվածքը մեզանում տարածված «թուրքը մնում է թուրք»-ի հետ: Իհարկե ոչ, քանզի այստեղ առկա է տոտալ անհանդուրժողականություն, ատելություն և իռացիոնալ ագրեսիա ծնող նախապաշարմունք: Ընդ որում, այն հստակորեն ուղղորդված է ադրբեջանցի թուրքերի մատաղ սերնդին: Մինչդեռ ամերիկյան սոցիալական հոգեբանների և պերսոնոլոգների հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց մեծամասնությունը  նախապաշարմունքները պատրաստի ձևով յուրացնում է մանուկ հասակում` այդպիսով չունենալով ստացված տեղեկությանը քննադատաբար մոտենալու հնարավորություն: Հետագայում, մանավանդ իննից տասնմեկ տարեկանում, մեծահասակների ազդեցության տակ այդ նախապաշարմունքները է’լ ավելի են կարծրանում, ինչի արդյունքում դրանք արդեն հետագայում փոփոխելը դառնում է գրեթե անհնարին:

Ինչպես հայտնի է կարծրատիպերն ու նախապաշարմունքները յուրաքանչյուր ազգի հոգեկերտվածքի, նրա հավաքական ինքնագիտակցության անբաժանելի մասն են կազմում և ուղղորդում են այդ ազգի ներկայացուցիչների վարքը առօրյա կյանքում: Այդ է պատճառը, որ հակահայկական կարծրատիպացված ագրեսիվ ասացվածքները կայուն են, այնքան կայուն, որ չվերացան անգամ յոթանասունամյա խորհրդային իշխանության կողմից պարտադրված եղբայրության ընթացքում: Ավելորդ է ասելը, որ վերջին տարիների հայատյացության քարոզչության արդյունքում դրանք է’լ ավելի ամրապնդված կլինեն ադրբեջանական հանրույթի մոտ: Ասվածի ապացույցը 2005 թ. Ադրբեջանում անցկացված հետազոտությունների արդյունքներն են, որոնք հրապարակել է Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնը: Համաձայն այդ տվյալների Ադրբեջանում հայության հանդեպ ատելությամբ առաջին հերթին աչքի է ընկնում երիտասարդությունը:

Լինելով թուրքական, այդ թվում և ադրբեջանական հոգեկերտվածքի մի մասը, հակահայկական ասացվածքները հասունացնում են հայերի հանդեպ բռնությունը, դյուրացնում և հավանական դարձնում այն ցանկացած պահի: Այս անժխտելի իրողության գիտակցումը հայության հավաքական հոգեկերտվածքում պետք է միշտ վառ մնա:

Հատկապես, ցանկանում եմ շեշտել. ողջ վերը նշվածը բնավ չի նշանակում, թե թշնամու հետ չպետք է հարաբերվել: Այստեղ հարաբերվել-չհարաբերվելու հարցադրում առհասարակ չկա: Խոսքը թուրքին ճանաչելով հարաբերվելու մասին է, ինչը արդյունավետ հարաբերությունների գրավականն է:

Թուրք էթնոսից բխող վտանգը, թշնամանքը գիտակցելը անհրաժեշտ է այդ վտանգից պաշտպանվելու պատրաստականություն ունենալու համար: Հարկավոր է պատրաստ լինել թուրքի հետ փոխշահավետ համագործակցության, հանդուրժել նրա ապրելու և պետություն կերտելու իրավունքը, սակայն ոչ ի հաշիվ մեր անվտանգության, ոչ մեր պատմական հայրենիքի տարածքի վրա, ոչ մեր քաղաքակրթությունը ոչնչացնելու, և մշակութային կողոպուտի գնով:

Հայության հանդեպ անհանդուրժողականությունը թուրքական հոգեկերտվածքում շատ խորը արմատներ է ձգել: Չկա որևէ հիմք ենթադրելու, որ վերջին շրջանում այդ անհանդուրժողականությունը թուլացել է: Հայության հանդեպ ավելի հանդուրժող դառնալու համար հարկավոր է համապատասխան արժեքային համակարգի առկայություն, հարկավոր է այդ արժեքային համակարգում ձևավորված թուրք սերունդ: Հայերի հանդեպ թուրքերի հանդուրժողականությունը սահմանափակվում է միայն սպասարկման և առևտրի ոլորտներով, ինչը միանգամայն հասկանալի է, քանզի այս դեպքում թուրքերը մեր հայրենակիցներից օգուտ են ակնկալում:

Նման պայմաններում թուրքերի հետ հնարավոր են միայն տեսանելի տնտեսական շահի վրա կառուցված հարաբերություններ. և ոչ ավելին:

Հայտնի ճշմարտություն է. առևտրի մեջ զգացմունքներ չկան` ո’չ ջերմ ընկերական, և ո’չ էլ թշնամական: Առևտրում մարդկանց միավորում է միմիայն փոխադարձ շահը: Առևտուրը նյութական օգուտի ակնկալիքի վրա հիմնված հարաբերությունների ոլորտ է: Հետևաբար միանգամայն հնարավոր է փոխշահավետ հարաբերություններ ունենալ թշնամու հետ` միաժամանակ պատրաստ լինելով պաշտպանվել նրանից:

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
հոգեբանական գիտ. Թեկնածու


Դիտել Ադրբեջան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն