Ռասմուսսենը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման կողմնակիցն է
Սեպտեմբեր 3, 2009թ. 11:07
ՆԱՏՕ-ի գլխախավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը անդրադարձել է Հայաստան- Թուրքիա բանակցային նոր փուլին: Նա բարձր է գնահատել օրակարգում հայտնված փաստաթուղթը և շեշտել, որ այն տարածաշրջանում կայունություն կհաստատի, ինչը ըստ նրա, կարևոր փաստ է ներկա պահին: Ռասմուսսենը կոչ է արել կողմերին օգտվել տրված հնարավորությունից և հարթել բոլոր տարաձայնություները:
Թեգեր` Հայաստան-Թուրքիա, ՆԱՏՕ












