Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԼՂՀ ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվությունը

Դեկտեմբեր 21, 2009թ. 12:20

флагԱյսօր ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ներ տեղեկություն են տարածել այն մասին, որ իբր Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ:

Ադրբեջանական կողմի տարածված տեղեկությունների համաձայն, իբրև թե, նշյալ քաղաքացին, հրազենային զենքից արձակված կրակից մահացել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ը, հղում կատարելով «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, ենթադրություններ են ներկայացրել այն մասին, թե հայ կինը սպանվել է հայկական կողմից արձակված կրակից:

Մինչդեռ,   ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը հայտարարում է, որ  նմանատիպ դեպք Ադրբեջանի հետ շփման գծում չի գրանցվել և այդ տեղեկատվությունը, ընդհանրապես, չի համապատասխանում իրականությանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն