Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ապրիլ ամիսը թուրքերին տագնապահար է անում

Դեկտեմբեր 21, 2009թ. 13:54

Ankara«Ամենաճակատագրական գարնանն ընդառաջ». ահա այսպես է թուրքական «Hurriyet» օրաթերթի վերլուծաբան Էնիս Բերբերօղլուն վերնագրել իր հոդվածը: Ըստ նրա` 2010 թվականի գարունը փոթորկահույզ է լինելու ողջ Թուրքիայի համար: Իսկ թե ինչպես և ինչու, նա նշում է երկու հիմնական պատճառ: Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածի թարգմանությունը:

  • Հայ-թուրքական արձանագրություններ

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները թուրքական մեջլիսում վավերացնելու համար Սպիտակ տանը վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերջնաժամկետ տվեց, այն է` 2010 թվականի ապրիլը: Հակառակ դեպքում Օբաման բացեիբաց ասաց, որ ապրիլի 24-ին անկասելի կլինի հայկական լոբբին, որը պայքարում է Ցեղասպանության բանաձևը ընդունել տալու համար: Հայաստանը մինչև ապրիլ ուզում է ժամանակ շահել, ԱՄՆ-ն էլ, հավանաբար, Երևանի վրա բավականաչափ ճնշում չի գործադրում:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հապաղմանը զուգընթաց աշխատում է ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հօդս ցնդեցնող ռումբի ժամացույցը:

  • Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում խաղաղ բանակցային փուլերը

Իզուր չէ, որ Անկարան շտապում է մինչև 2010 թվականի ապրիլն ավարտին հասցնել կես տարի տևած բանակցությունները Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում (ՀԿԹՀ):  Քանի որ այդ ժամանակ կղզում նախագահական ընտրություններ են: Խնդրի լուծման կողմ հանդիսացող Մեհմեթ Ալի Թալաթի փոխարեն շատ հավանական է, որ ընտրվի Դերվիշ Էրօղլուն: Եթե նույնիսկ մինչև ապրիլ կղզում հապճեպ լուծում ապահովվի, մեկ է, շարունակությունը շատ դժվար է լինելու: Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում առկա ճաքերը գնալով մեծանում են:


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն