Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան

Ամերիկյան քարտեզի վրա Թուրքիայի տեղում գրված է եղել Քուրդիստան

Դեկտեմբեր 21, 2009թ. 15:21

turkey_map1Թուրքական «Milliyet» օրաթերթը թուրք հանրությանն ահազանգում է, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, թուրքերին անհանգստացնող սխալ է թույլ տվել: Բանն այն է, որ առավոտյան «Today’s Show» ծրագրի ժամանակ եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տեղում նշված է եղել Քուրդիստան: Դա արվել է այն ժամանակ, երբ լուր է հաղորդվել Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված երեք ԱՄՆ քաղաքացիների մասին:

Քարտեզի վրա Քուրդիստանի պատկերումը մեծ դժգոհություն է առաջացրել թուրքերի շրջանում: Վերջիններս ամերիկյան հեռուստաընկերությանը մեղադրում են Թուրքիայի և Իրաքի տարածքային ամբողջականությունը չհարգելու մեջ:

«Մենք դատապարտում ենք NBC-ին աշխարհի պետութունների կողմից չճանաչված, պաշտոնական փաստաթղթերում չնշված և իրականում գոյություն չունեցող այդ պետությունը ցուցադրելու համար»,- նշված է Նյու Յորքի թուրքական «Radio Turkum» ռադիոկայանի կայքէջում: Ռադիոկայանի տնօրեն Սինան Օդեշն էլ հայտնել է, որ իրենք արդեն բազմաթիվ բողոքներ են ունկնդիրներից  ստացել այդ կապակցությամբ:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն