Դեղերի գների չհիմնավորված բարձրացում է կատարվել
Դեկտեմբեր 21, 2009թ. 16:32
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին կայացած նիստում դեղերի շուկայում գործող 8 ընկերությունների տուգանել է 468,4 մլն դրամով։ Որոշման համար հիմք է հանդիսացել նիստում ապացուցված այն փաստը, որ «Նաթալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ» և ևս 5 խոշոր ընկերությունները զուգորդված գնային քաղաքականություն են իրականացրել։ Արդյունքում՝ նշյալ կազմակերպությունների կողմից անհիմն կերպով բարձրացվել են սիրտ-անոթային, հակաշաքարային, հակավիրուսային դեղերի իրացման գները։ Որոշման համաձայն, տուգանված ընկերությունները 10-օրյա ժամկետում պետք է շտկեն հայտնաբերված խախտումները։
ArmAr.am












