Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

Ադրբեջանական ԶԼՄ-ը հերքեցին իրենց իսկ տարածած ապատեղեկատվությունը

Դեկտեմբեր 21, 2009թ. 17:47

Այսօր, ինչպես արդեն հաղորդել ենք, ադրբեջանական ԶԼՄ-ը լուրեր էին տարածել, թե ԼՂՀ Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: և  սպանվել հայ դիրքապահների արձակած կրակից:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը այդ տեղեկությունը հերքել էր, հայտարարելով, որ նման դեպք չի գրանցվել և գործ ունենք ադրբեջանական հերթական ապատեղեկատվության հետ:

Քիչ առաջ ադրբեջանական ԶԼՄ-ը տարածեցին լրատվություն, որով հենց իրենք են   ապացուցում, որ տարածված հայտարարությունը կեղծիք է ու ապատեղեկատվություն:

Այսպես, ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ ադրբեջանական կողմին  հաջողվել է պարզել սպանված կնոջ ինքնությունը: Պարզվել է, որ նա ոչ թե ազգությամբ հայ է, այլ ադրբեջանցի: Հաջողվել է պարզել նրա անձը` Սադագետ Պաշագիզի Մամեդովա: Պաշտոնական տեղեկատվության համաձայն նա երկու օր առաջ դուրս էր եկել տանից և այլևս չէր վերադարձել:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն