Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն

Թուրք լրագրողներն ուզում են, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը

Դեկտեմբեր 21, 2009թ. 18:06

artak shaqaryancԹուրքագետ Արտակ Շաքարյանը խոսելով  թուրք լրագրողների Հայաստան կատարած այցելության մասին, ասել է, թե հայ եւ թուրք լրագրողների շփումն օգտակար էր, քանի որ նրանց այցը փոխել է թուրքերի ունեցած տպավորությունը մեր երկրի մասին:

Պատմեց, որ մինչեւ այցը թուրքերը մտածում էին, թե Հայաստանը աղքատ ու խղճուկ երկիր է, սակայն այցի վերջում «խոստովանել են», թե հիացած են  Երևանի գեղեցկությամբ:

Ցեղասպանության թանգարան ինստիտուտ այցի ընթացքում էլ  բազմաթիվ հարցեր են ուղղել տնօրեն Հայկ Դեմոյանին.«Ի տարբերություն ագրեսիվ ադրբեջանցիների` թուրք լրագրողները հետաքրքրվում էին, ուզում էին հասկանալ, թե ինչ է կատարվել 1915 թվականին»,- թուրք լրագրողների նկատամամբ իր դրական վերաբերմունքը չի կարողանում թաքցնել թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«Թուրքերը պարզեցին, որ Հայաստանը կհրաժարվի հարաբերություններ հաստատել իրենց երկրի հետ, եթե  Թուրքիայի խորհրդարանը ձգձգի արձանագրությունների վավերացումը»։

«Անկարան թող իմանա, որ ոչ թե վերջնաժամկետ է հունվարը, այլ հունվարից սկսած ամեն օր ավելի բարդ է լինելու վավերացման համար: Անկարան սպասում է հունվարի 12- ին, երբ արձանագրությունների հարցով որոշում կկայացնի Հայաստանի Սահմանադրական դատարանը: Քննարկման է դնելու հունվարի սկիզբ փետրվարի վերջին: Ապրիլի 24- ը հոգեբանական ամենա- ամենավերջնաժամկետն է։ Իսկ ղարաբաղյան խնդրում իբրեւ ժեստ Հայաստանից սպասում են Մոսկովյան հռչակագրի պես մի հռչակագիր»,- ասաց Արտակ Շաքարյանը:

Ստացվում է՝ ժեստը պետք է Բաքվին ցույց տալու համար, որ ղարաբաղյան խնդիրը հայ- թուրքական հարաբերությունների հաստատման հարցում անտեսված չէ: Հարց է առաջանում, իսկ մի՞թե այդքան հեշտ ու պարզապես ասված հայտարարություններով հնարավոր է հանգստացնել Բաքվին…

Թուրքագետը նաեւ ասաց, թե թուրք լրագրողներն անկեղծ խոստովանել են, որ ուզում են, որ ԱՄՆ-ը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ճնշում չլինի եւ հարցը դամոկլյան սրի պես իրենց գլխն այլևս կախված չմնա:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն