Արմեն Ռուստամյան. «Հայ-թուրքական արձանագրությունների բուռն քննարկում է սպասվում
Դեկտեմբեր 21, 2009թ. 19:13
Հայ-թուրքական արձանագրությունների «շատ բուռն» քննարկում է սպասվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում, երբ դրանք Սահմանադրական դատարանից հասնեն խորհրդարան. Խորհրդարանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը:
«Հանձնաժողովում նախնական քննարկում իրականացրել ենք եւ բավական հարուստ նյութ ունենք, որոնք հանձնաժողովը կօգտագործի հարցի քննարկման ժամանակ։ Հիմա ես չեմ ուզում կանխատեսել, թե ինչ եզրակացություն կտա հանձնաժողովը, բայց որ շատ բուռն քննարկում կլինի, դա հստակ է»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Նա նաեւ հիշեցրեց, որ ՀՅԴ-ն հունվարի 12-ին հանրահավաք է անցկացնելու արձանագրությունների դեմ, սակայն չի բացառվում, որ հանրահավաքն ավելի շուտ լինի:
ArmAr.am












