Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյան. «Ադրբեջանցիներին պաշտպանում են ՎՈՒԱՄ երկրները»

Դեկտեմբեր 21, 2009թ. 14:10

naira«Եվրոպական կառույցներում հրաշալի գիտեն, որ Ադրբեջանը համառորեն խոչընդոտում է համագործակցության որեւէ ձեւաչափ, եւ այդ պատճառով էլ սկսել են Հարավային Կովկասի երեք երկրներին հավասարապես չդիտարկել, այլ դիտարկել նրանց կատարած քայլերը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը տեղեկացրել է, որ ադրբեջանցիները խոչընդոտներ են հարուցում նաեւ «Արեւելյան գործընկերության» խրհրդարանական «Եվրանեսթ» ձեւաչափում:

Հիշեցնենք, որ նոր եվրոպական կառույցը բաղկացած է լինելու 120 պատգամավորներից, 60-՝ը Եվրամիության անդամներից, 60-ը «Արեւելյան գործընկերության» 6 երկրներից՝ Հայաստան, Ադրբեջան, Մոլդովա, Վրաստան, Բելառուս, Ուկրաինա:

Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ, Հայաստանը ներկայացրել է իր դիրքորոշումը, համաձայն որի  հայկական կողմի համար անընդունելի է, որպեսզի  «Եվրանեսթում»  քննարկի տարածաշրջանային հակամարտությունները: Մինչդեռ, ինչպես ասաց պատգամավորը, քննարկումները բավական դժվար են ընթանում, բանն այն է, որ ադրբեջանցիներին պաշտպանում են նաեւ ՎՈՒԱՄ երկրները, որոնք պնդում են, որ  պետք է քննարկվեն նաեւ տարածաշրջանային հակամարտությունները

Նաիրա Զոհրաբյանը միաժամանակ  նկատեց, թե դրական է այն, որ եվրոպական կառույցներն այժմ Հարավային Կովկասի երկրներին չեն դիտարկում որպես մեկ միասնական միավոր եւ չեն փորձում պարիտետային պահանջներ ներկայացնել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն