Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հոգևոր

Շուտով կընտրվի Պոլսո հայոց համապատրիարքը

Դեկտեմբեր 22, 2009թ. 10:48

Polsi-patriarqaran-150x110Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ կատարել թուրքահայության հոգևոր առաջնորդի աշխատանքները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր առաջացել ընտրել համապատրիարք, որի մասին ավելի վաղ պատրիարքարանը պաշտոնապես դիմել էր թուրքական իշխանություններին:

«Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացնում է, որ համապատրիարք ընտրելու աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ նպատակով ստեղծված համապատասխան պատվիրակությունը նախօրեին ժողով էր գումարել Պոլսի հայոց պատրիարքարանում: Պատվիրակության մամուլի քարտուղար Սեդրակ Դավությանը հայտնել է, որ շուտով պարզ կլինի, թե ովքե՞ր են առաջադրվելու համապատրիարքի թեկնածուներ և, ե՞րբ է նշանակվելու ընտությունների ժամանակացույցը:

Անհրաժեշտ պայմանն այն է, որ համապատրիարքի թեկնածուն լինի Թուրքիայի քաղաքացի: Ենթադրյալ թեկնածուներից առայժմ շրջանառվում է 6 հոգու անուն, որոնք բոլորն էլ արքեպիսկոպոսներ են. Շահան Սվաճյան, Գարեգին Բեկչիյան, Խաժակ Պարսամյան, Վիգեն Հայկազյան և Արամ Աթեշյան: Ընտրվելիք համապատրիարքը պետք է իրականացնի պատրիարքի պարտականությունները:

Ի դեպ` Մեսրոպ Մութաֆյանի մահից հետո համապատրիարքը դառնալու է 85-րդ հայոց պատրիարքը :


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն