ԼՂՀ խնդրում ի՞նչ լավ արդունքների մասին է ակնարկել ՌԴ Պետդումայի փոխխոսնակը
Այսօր Բաքվում է գտնվում ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան, որը գլխավորում է Ադրբեջան մեկնած պատվիրակությունը: Վերջինիս նպատակն է մասնակցել միջխորհրդարանական երկկողմ հանձնաժողովի նիստին, ուր քննարկվելու են առևտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային ու մարդասիրական ոլորտներում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:
Ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Սվետլանա Օռլովան ասել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգավորելու համար:
Նա նաև ասել է.«Մոտ ժամանակներս Ղարաբաղյան հարցում կարող ենք լավ արդունքների հասնել: Անձամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` որպես երկրի ղեկավար, առավելագույն ջանքեր է գործադրում հակամարտության լուծման համար»,- հայտարարել է Օռլովան:
ArmAr.am












